Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին

Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին
08.11.2024 | 17:41

Մինչ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական պաշտոնյաները Հայաստանի բնակչությանը խաբում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացումով, խաղաղության խաչմերուկով, Ադրբեջանի հետ մոտալուտ խաղաղության պայմանագրով, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը իր կնոջ և որդու հետ Բաքվում մասնակցել է Հաղթանակի այգի կոչված օբյեկտի բացմանը։ Նա կրկին սպառնացել է Հայաստանին՝ ասելով․ «Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, դրան պետք է վերջ տրվի։ Ես բազմիցս այդ մասին ասել եմ։ Եվ նրանք գիտեն, որ իմ խոսքերին պետք է ունկնդիր լինեն։ Նրանք դրանից պետք է հրաժարվեն, քանի դեռ ուշ չէ։ Նրանք երբեք չեն կարող մեզ հետ մրցել»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ